կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպիտակ տունը դեմ է արտահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ ռազմական օգնություն տրամադրելու ծրագրին

Սպիտակ տունը դեմ է արտահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ ռազմական օգնություն տրամադրելու ծրագրին

Սպիտակ տունը դեմ է արտահայտվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ բացառելով Ուկրաինան, Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրին։

Իր հայտարարության մեջ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին  Ժան-Պյերը մեղադրել է Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին «վերջին ցինիկ քաղաքական մանևրի համար»:

«Ամիսներ շարունակ վարչակազմն աշխատել է սենատորների երկկուսակցական խմբի հետ ազգային անվտանգության համաձայնագրի շուրջ, որը կապահովի մեր սահմանը և աջակցություն կցուցաբերի Ուկրաինայի և Իսրայելի ժողովրդին: Հենց  այն պահին, երբ պատրաստվում է օրենքի տեքստը, Ներկայացուցիչների պալատի հանրապետականները հանդես են գալիս իրենց վերջին ցինիկ քաղաքական մանևրով: Իսրայելի անվտանգությունը պետք է սրբազան լինի և ոչ թե քաղաքական խաղ։ Մենք կտրականապես դեմ ենք այս հնարքին, որը ոչինչ չի անում սահմանի ապահովման համար, ոչնչով չի օգնում Ուկրաինայի ժողովրդին պաշտպանվելու Պուտինի ագրեսիայից և մերժում է մարդասիրական օգնությունը պաղեստինցի խաղաղ բնակիչներին, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, որոնց աջակցել են իսրայելցիները՝ մուտքի ճանապարհ բացելով։ Սրա փոխարեն Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պետք է աշխատեն երկկուսակցական հիմունքներով, ինչպես  դա անում է վարչակազմը և Սենատը, ազգային անվտանգության այս հրատապ խնդիրների շուրջ»,- ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

Ներկայացուցիչների պալատի օրինագիծը կքվեարկվի հաջորդ շաբաթ։

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը որոշել էր 14,3 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Իսրայելին, սակայն Սենատը, որում մեծամասնություն են կազմում  դեմոկրատները, մերժել է այդ ծրագիրը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: