շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սոմալիում պատգամավորի գրասենյակի մոտ որոտացած 2 պայթյունների հետևանքով կա 15 զոհ

Սոմալիում պատգամավորի գրասենյակի մոտ որոտացած 2 պայթյունների հետևանքով կա 15 զոհ

 Առնվազն 15 մարդ է զոհվել Սոմալիի Մահաս քաղաքում դաշնային խորհրդարանի պատգամավորի գրասենյակի մոտ երկու ականապատ ավտոմեքենաների պայթյունի հետևանքով։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Նշվում է, որ ըստ Somali Guardian լրատվական հարթակի՝ զոհվածների թվում կան պաշտոնատար անձինք: Իր հերթին Սոմալիի Garowe հարթակը հայտնել Է, որ գործել են մահապարտ ահաբեկիչներ:

Իշխանությունների կարծիքով՝ պայթյունների պատասխանատուն «Աշ-Շաբաբ» խմբավորումն Է: Մահասը գտնվում է Սոմալիի կենտրոնական Հիրանի մարզում՝ Մոգադիշոյից 300 կմ հյուսիս։ «Աշ-Շաբաբը» Սոմալիում հայտնվել Է 2004 թվականին։

2008 թվականից ի վեր խմբավորման զինյալները պարբերաբար  պայթյուններ և դարանակալ հարձակումներ են կազմակերպում:

Մինչև 2010 թվականը խմբավորումն ընդարձակ տարածքներ  Էր վերահսկում, սակայն 2011 թվականի ամռանը հարկադրված եղավ թողնել Մոգադիշոն և անցնել պարտիզանական պատերազմի երկրի կառավարության և նրա դաշնակիցների դեմ։ 2012 թվականի փետրվարին «Աշ-Շաբաբի» պարագլուխներից մեկը հայտարարել Է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը միանալու մասին: «Աշ-Շաբաբի» կազմում կա 10 հազար զինյալ:

  • Կիսվել: