Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին աջակցում ենք ծայրահեղականության և ահաբեկչության դեմ. Զարիֆ
Իր սիրիացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ արտգործնախարարն ասել է.«Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին աջակցում ենք ծայրահեղականության և ահաբեկչության դեմ», գրում է parstoday.com-ը:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Դամասկոսում հանդիպումները շարունակելով, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հանդիպում և զրույց է ունեցել սիրիացի իր պաշտոնակից՝ Ֆեյսալ Մեղդադի հետ:
Հանդիպմանը, Զարիֆը հայտնել է, որ Իրանը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին հովանավորելու է ծայրահեղականության և ահաբեկչության դեմ:
Հանդիպմանը, բարձր գնահատելով Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը ցուցաբերված ԻԻՀ աջակցությունը, Սիրիայի արտգործնախարար՝ Ֆեյսալ Մեղդադը կարևորել է տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններում երկու երկրի համագործակցությունը և երկկողմ ներկայայցուցչությունների համագործակցությունների ամրապնդումը: