կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Սիրիայի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան․ աղբյուր

Սիրիայի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան․ աղբյուր

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շաիբանիի գլխավորած նախարարական պատվիրակությունը շուտով կայցելի Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Լրատվամիջոցը, մասնավորապես, գրում է. «Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է տապալված նախագահ Բաշար Ասադին։ Երկրում քաղաքացիական պատերազմից հետո Մոսկվան կենսական դեր է խաղացել Սիրիայում Ասադի ռեժիմի ամրապնդման գործում։ Մոսկվան միջամտել է պատերազմին՝ հօգուտ Ասադի։ Ռուսաստանը ձգտում է պահպանել իր ռազմածովային բազան Տարտուսում և Խմեյմիմի ավիաբազան Լաթակիա նավահանգստային քաղաքի մոտ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի այն ժամանակվա տեղակալ Միխայիլ Բոգդանովը հունվարին՝ Ասադի տապալումից հետո, այցելել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ»:

  • Կիսվել: