երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շվեյցարիայի և ՌԴ նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Շվեյցարիայի և ՌԴ նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների ժնևյան հանդիպումից հետո տեղի են ունեցել նաև Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ դռնփակ բանակցությունները երկու երկրի արտգործնախարարների մասնակցությամբ։

Բարձրաստիճան պաշտոնյաները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, անդրադարձ է եղել նաև Ուկրաինայի հիմնահարցին: Շվեյցարական կողմը կոչ է արել հարցը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով:

  • Կիսվել: