հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շվեյցարիան հայտնել է իր երկինքը ՌԴ-ից իրականացվող բոլոր թռիչքների համար փակելու մասին

Շվեյցարիան հայտնել է իր երկինքը ՌԴ-ից իրականացվող բոլոր թռիչքների համար փակելու մասին

Շվեյցարիան հայտնել է իր երկինքը Ռուսաստանից իրականացվող բոլոր թռիչքների համար փակելու մասին, հայտնել են Շվեյցարիայի Դաշնային խորհրդից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նվում է, որ սահմանափակումները վերաբերում են բոլոր ինքնաթիռներին, որոնք որևէ առնչություն ունեն Ռուսաստանի հետ:

Հաղորդվում է նաև, որ, այնուամենայնիվ, կան բացառություններ, որոնք լինելու են հումանիտար, բժշկական և դիվանագիտական կարիքների համար նախատեսված թռիչքների դեպքում։

Շվեյցարիայի ոստիկանության և արդարադատության նախարար Կարին Քելեր-Սուտերն էլ հայտարարել է, որ կարգելվի  ՛՛Պուտինի մտերիմ ռուսաստանցի հինգ օլիգարխների՛՛ մուտքը երկիր։ Նրանց անունները, սակայն, չեն հաղորդվում:

  • Կիսվել: