չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Շարունակել զենք մատակարարել Ուկրաինային կամ խնայել զինանոցը․ Bloomberg

Շարունակել զենք մատակարարել Ուկրաինային կամ խնայել զինանոցը․ Bloomberg

Արևմտյան երկրները կանգնած են ընտրության առաջ՝ շարունակել զենք մատակարարել Ուկրաինային կամ խնայել իրենց զինանոցը՝ սեփական պաշտպանական կարողությունները պահպանելու համար: Այս կարծիքն է արտահայտված Bloomberg-ի հոդվածում։

Հոդվածի հեղինակը նշել է, որ, ըստ Պենտագոնի պաշտոնյաների, Կիևն օրական ծախսում է հակատանկային զինամթերքի մեկ շաբաթվա պաշար։ Այդ իրավիճակն, ըստ նրա, Արևմուտքին դնում է երկընտրանքի առաջ՝ օգնե՞լ Կիևին, թե՞ խնամքով վերաբերվել սահմանափակ հնարավորությունների նկատմամբ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սեփական պաշտպանության համար:

Լրագրողը նաև հորդորել է հիշել, որ նախքան ԱՄՆ-ին Երկրորդ համաշխարհային պատերազմում ներգրավելը, նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը ռազմական խորհրդատուների հետ ակտիվ քննարկել է՝ զենք մատակարարե՞լ Բրիտանիային, թե՞ այն պահպանել ԱՄՆ-ի հավանական ինքնապաշտպանության համար: Ըստ հեղինակի՝ Վաշինգտոնն այժմ մոտենում է «նման բեկումնային կետի»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տունն ակնկալում է մեկ ամսվա ընթացքում ավարտել ամբողջ ռազմական օգնությունն Ուկրաինային, 800 միլիոն դոլար արժողությամբ նոր փաթեթի շրջանակներում։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ զենքի առաքումն արտերկիր, որպես կանոն, իրականացվում է ԱՄՆ կառավարության պաշտոնական հաստատումից երեք-չորս օր հետո։

  • Կիսվել: