շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երբ Ուկրաինայում կարող է խաղաղություն լինել․ պարզաբանում է ՌԴ նախագահը

Երբ Ուկրաինայում կարող է խաղաղություն լինել․ պարզաբանում է ՌԴ նախագահը

Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանը  հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մենք հասնենք մեր նպատակներին, որոնց մասին նշել ենք»,- ասել է Պուտինը՝ ամփոփելով տարին, պատասխանելով այն հարցին, թե երբ խաղաղություն կլինի։

Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակները չեն փոխվել։

«Ես հիշեցնեմ, թե ինչի մասին ենք այն ժամանակ խոսել՝ Ուկրաինայի դենացիֆիկացիա, ապառազմականացում, նրա չեզոք կարգավիճակ»,- ընդգծել է Պուտինը։ 

Պուտինը նաև իր գլխավոր խնդիրն է համարել Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդումը։ Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչ է տեսնում որպես գլխավոր նպատակ՝ երկրի ղեկավարի պաշտոնում նոր ժամկետի համար առաջադրվելիս։ Ըստ նախագահի՝ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ առանց ինքնիշխանության։

«Ռուսաստանի պես երկրի համար գոյությունն առանց ինքնիշխանության անհնար է։ Այն պարզապես չի լինի: Ուստի գլխավորը ինքնիշխանության ամրապնդումն է»,- ասել է ՌԴ նախագահը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: