շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռիշի Սունակը ժամանել է Ուկրաինա

Ռիշի Սունակը ժամանել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Ուկրաինա։

Ռիշի Սունակը Ուկրաինայում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ հայտարարելու Ուկրաինային ռազմական օգնության նոր մեծ փաթեթի մասին:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Մեծ Բրիտանիան այս տարի կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական ֆինանսավորումը մինչև 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ և կպահպանի իր հանձնառությունը՝ մատակարարել անօդաչու թռչող սարքեր:

Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիան և Ուկրաինան կստորագրեն անվտանգության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր։

  • Կիսվել: