շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռազմաճակատներում էական փոփոխություններ չեն եղել. Ուկրաինայի ԳՇ

Ռազմաճակատներում էական փոփոխություններ չեն եղել. Ուկրաինայի ԳՇ

Դատելով Ուկրաինայի գլխավոր շտաբի առավոտյան զեկույցից և երկու կողմերի ռազմական բլոգերների հաղորդագրություններից՝ վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատներում կրկին էական փոփոխություններ չեն եղել։ Ռուսական բանակը շարունակում է ճնշում գործադրել Ավդեևկայի ուղղությամբ, ինչպես նաև Դոնեցկի հարավ-արևմուտքում, սակայն չափազանց դանդաղ է առաջ շարժվում, գրում է BBC-ն։

Գիշերն ուկրաինական թիկունքում անսովոր հանգիստ էր՝ առանց կամիկաձե անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների կամ հրթիռային հարվածների: Երեքշաբթի երեկոյան ռուս զինվորականները երկու անօդաչու թռչող սարքերով հարվածել են Սումիի շրջանին, իսկ մի քանի հրթիռով՝ Խարկովին, վնասվել է երեխաների առողջության կենտրոնը, նախնական տվյալով՝ ավերածություններ կան, բայց զոհեր ու վիրավորներ չկան, հայտնել են Ուկրաինայի իշխանությունները։ Հրթիռներն արձակվել են Բելգորոդի մարզից:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ չորեքշաբթի Սարատովի մարզի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ուկրաինայից Սարատովի մարզ, որտեղ գտնվում է ռազմավարական ավիացիոն օդանավակայանը, ավելի քան 500 կմ է։

  • Կիսվել: