Սերբիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին. Վուչիչ
Սերբիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ, այնուամենայնիվ, իր երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Վուչիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը մի քանի անգամ ոչ միայն չի աջակցել Բելգրադի դեմ պատժամիջոցներին, այլև պաշտպանել է Սերբիան դրանցից և այժմ Կոսովոյի հարցում աջակցում է ՄԱԿ-ում:



