ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Սաակաշվիլիի գործով պետք է կազմել նրա բուժմանը դեմ պաշտոնյաների ցուցակ». Բրաուդեր

«Սաակաշվիլիի գործով պետք է կազմել նրա բուժմանը դեմ պաշտոնյաների ցուցակ». Բրաուդեր

Ֆինանսիստ, «Մագնիտսկու օրենքի» հեղինակ Բիլ Բրաուդերը «Ամերիկայի ձայնին» տված ծավալուն հարցազրույցում ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի գործով պետք է կազմվի այն պաշտոնյաների ցուցակը, որոնք թույլ չեն տալիս նրան բուժել։ Նրա խոսքով, ինքը՝ Սաակաշվիլին, խնդրել է Բրաուդերին` օգնել «Մագնիտսկու օրենքի» նման մի բան ստեղծել, փոխանցում է Ալիք մեդիան:

«Իմ կարծիքով, Սաակաշվիլին վրացական կառավարության գերին է, կառավարությունը սարսափելի վատ է վարվում նրա հետ: Մագնիտսկու օրենքը հատուկ ստեղծված է նման իրավիճակների դեմ պայքարելու համար: Սերգեյ Մագնիտսկին նույնպես այդ վիճակում էր, նրան էլ դանդաղ տանջելով հասցրին մահվան դուռը։

Այժմ մենք պետք է կազմենք այն պաշտոնյաների ցուցակը, որոնք թույլ չեն տալիս Միխեիլ Սաակաշվիլիին համապատասխան բուժում տրամադրել և պատասխանատու են նրա հանդեպ վատ վերաբերմունքի համար։ Եթե ​​նրան արագ չազատեն, ապա մենք պետք է այդ մարդկանց սպառնանք խիստ պատժամիջոցներով», – ասել է Բրաուդերը։

Բրաուդերն ընդգծել է, որ Սահակաշվիլիի բարեկեցության համար պատասխանատու է Վրաստանի կառավարությունը։

Նշենք, որ 2012 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Մագնիտսկու օրենքը» անհատական պատժամիջոցներ Է սահմանում մի քանի տասնյակ ռուսաստանցիների նկատմամբ: Փաստաթուղթը կոչվել Է Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու ազգանվամբ, որը 2009 թվականին մահացել Է Մոսկվայի հետաքննչական մեկուսարանում, եւ ուղղված է այն անձանց դեմ, որոնք կասկածվում են նրա մահվան համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

  • Կիսվել: