Ռուսաստանը վերահսկողություն է սահմանել 7 բնակավայրի նկատմամբ
Անցած շաբաթվա ընթացքում ռուսական զինուժը, հատուկ ռազմական գործողության շրջանակներում, վերահսկողություն է սահմանել 7 բնակավայրի նկատմամբ, որոնցից հինգը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, մեկը՝ Դնեպրոպետրովսկի, մյուսն էլ՝ Զապորոժիեի շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
՛՛ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը թշնամու պաշտպանության խորքում և ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չասով Յար քաղաքը։ Շարունակելով գործողությունները ԴԺՀ-ի և Դնեպրոպետրովսկի շրջանի տարածքում՝ ազատագրվել են ԴԺՀ-ի Բոյկովկա, Բելգիյկա, Նովոուկրաինկա բնակավայրերը, ներթափանցելով թշնամու պաշտպանության խորք՝ ազատագրվել են ԴԺՀ-ի Զելյոնի Գայ, Դնեպրոպետրովսկի շրջանի Մալիևկա, Զապորոժիեի շրջանի Տեմիրովկա բնակավայրերը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


