կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուսաստանը փորձում է վերադարձնել արտահանված ռազմական տեխնիկան. Wall Street Journal

Ռուսաստանը փորձում է վերադարձնել արտահանված ռազմական տեխնիկան. Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal թերթը գրել է, որ Ռուսաստանը փորձում է հետ գնել մարտական ուղղաթիռների շարժիչները, որոնք նախկինում արտահանել էր Պակիստան, Եգիպտոս, Բելառուս և Բրազիլիա՝ ցանկանալով այս կերպ լրացնել Ուկրաինայի հետ պատերազմում տեխնիկայի մեծ կորուստների պատճառով սպառազինությունների պակասը:

Նշվում է նաև, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար «զոհաբերել է զենքի արտահանման» մի մասը, օրինակ՝ Հնդկաստանի և Հայաստանի համար նախատեսված զենքերը տեղափոխելով առաջնագիծ:

«Հայաստանը, մասնավորապես, ստացել է միայն փոքր քանակությամբ զինամթերք համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, ինչպիսիք են «Գրադ»-ը և «Ուրագան»-ը»,- նշված է հոդվածում:

  • Կիսվել: