Ռուսաստանը պատերազմի պատճառով կորցրել է վերահսկողությունը դիզվառելիքի նկատմամբ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ավարտել պատերազմը Ուկրաինայում՝ այն որակելով «խայտառակություն», որի հետևանքով տուժում է ամբողջ աշխարհը: Այս մասին նա գրել է Truth Social սոցցանցում:
Թրամփը, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը, դժբախտաբար, կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Ուկրաինայի հետ իր պատերազմի պատճառով: Նրանց մեծ թվով դիզելային վառելիքի վերամշակման գործարաններ պայթեցվել են և առնվազն ժամանակավորապես շարքից դուրս են եկել:
Այս ծիծաղելի և երբեք չվերջացող պատերազմը Ուկրաինայի հետ պետք է ավարտվի: Ամբողջ աշխարհն է տուժում, մինչ 25 հազար մարդ, մեծամասամբ՝ զինվորներ, սպանվում են ամեն ամիս: Ինչպիսի խայտառակություն»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Ուկրաինայի նախագահը պետք է դադարեցնի հարվածները Ռուսաստանում դիզվառելիքի արտադրությանը, և հայտնել, թե խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այդ թեմայով: Դրանից օրեր անց Թրամփը վստահեցրել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին:



