երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռուսաստանը մարտի 9-ին դարձյալ հայտարարում է «լռության ռեժիմ»

Ռուսաստանը մարտի 9-ին դարձյալ հայտարարում է «լռության ռեժիմ»

Ռուսաստանը մարտի 9-ին դարձյալ հայտարարում է ՛՛լռության ռեժիմ՛՛ և պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Ուկրաինայի մի շարք քաղաքներից, այդ թվում՝ Կիևից: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի՝ Ուկրաինայում հումանիտար կարգավորման հարցերով միջգերատեսչական շտաբը։

Հայտարարության մեջ նշված է, որ այս որոշումը կայացվել է՝ չնայած ուկրաինական կողմը մշտապես խափանում է հումանիտար միջանցքներ բացելու միջոցառումները։ 

՛՛Խաղաղ բնակչության և օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով Մոսկվայի ժամանակով 10:00-ին Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է ՛՛լռության ռեժիմ՛՛ և պատրաստ է ապահովել հումանիտար միջանցքները՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: