Ռուսաստանը հստակ ձևակերպումներով փաստաթուղթ է հանձնել Ուկրաինային. Պեսկով
Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ. գնդակը Կիևի դաշտում է, Մոսկվան սպասում է պատասխանի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տեղեկացնում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ Կիևն անընդհատ շեղվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, իր խոսքերից՝ անընդհատ փոխելով դրանք։ Բանակցությունների արդյունավետության առումով դա «շատ վատ հետևանքներ ունի»՝ հավելել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։