երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը խոցվել է 49 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Չուվաշիայի երկնքում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ երկու ԱԹՍ ընկել է Չեբոկսարիում, ռելեների արտադրության գիտահետազոտական ձեռնարկություններից մեկում արտադրությունը դադարեցվել է: ​​Ինստիտուտը ռազմարդյունաբերական օբյեկտ է, արտադրում է նավիգացիոն սարքավորումներ։ Նրա հաճախորդների թվում է «Էներգիա» հրթիռային-տիեզերական կորպորացիան։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է նաև Shahed տիպի անօդաչու թռչող սարքերի համար Kometa ալեհավաքներ և կառավարվող ավիառումբերի համար մոդուլներ արտադրող ինստիտուտին հարվածելու մասին:

Ուկրաինայի զինված ուժերի թիրախում է հայտնվել նաև Նիժնի Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանը:

Միևնույն ժամանակ ծանր գիշեր է եղել նաև ուկրաինացիներ համար: Ռուսական բանակը անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվել է Կիևի և Ուկրաինայի մի շարք շրջանների վրա: Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ 

  • Կիսվել: