չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանը և Սիրիան իրականացրել են առաջին համատեղ օդային պարեկությունը

Ռուսաստանը և Սիրիան իրականացրել են առաջին համատեղ օդային պարեկությունը

Սիրիայի և Ռուսաստանի ռազմական օդաչուները առաջին համատեղ պարեկությունն են իրականացրել Սիրիայի օդային տարածքում՝ հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։

Ռուսաստանից պարեկություն իրականացրել են Սու-34, Սու-35 կործանիչներն ու Ա-50 ինքնաթիռները։ Սիրիայից գործողությանը մասնակցել են ՄիԳ-23 և ՄիԳ-29 կործանիչները։

Ռուսական ինքնաթիռները օդ են բարձրացել Խմեյմիմ ավիաբազայից, իսկ սիրիական ինքնաթիռները՝ Դումայր և Սեյկալ օդանավակայաններից, որոնք գտնվում են Դամասկոսի մոտ։ Պարեկության ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել ցամաքային թիրախների, սիրիացի օդաչուները վերահսկել են օդային տարածքը:

Գործակալության տվյալներով՝ ռուսական և սիրիական ավիացիան նման պարեկություն կիրականացնի պարբերաբար։

  • Կիսվել: