շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ռուսաստանը և Հնդկաստանը փոխադարձ առևտրում հրաժարվում են դոլարից և եվրոյից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը և Հնդկաստանը փոխադարձ առևտրում հրաժարվում են դոլարից և եվրոյից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ու Հնդկաստանը փոխադարձ առևտրում անցնում են ազգային արժույթների, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։ Այս մասին տեղեկացնում Է РИА Новостиե գործակալությունը։

«Մենք սկզբունքորեն հրաժարվում ենք դոլարից ու եվրոյից, պետք է անցնել ազգային արժույթների»,- նշել է դիվանագետը։ Նա հավելել է, որ լիարժեք անցման համար հարկավոր Է լուծել առևտրային գործառնություններում պահպանվող դիսբալանսի հարցը: «Հնդկաստանն առայժմ մեզնից ավելի քան հինգ անգամ ավելի շատ գնում Է, քան վաճառում:

Մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ՝ փնտրելով ողջամիտ փոխզիջում»,- եզրափակել Է Քաբուլովը:

Նոյեմբերի սկզբին Հնդկաստանի կառավարությունը թույլատրել Է ազգային արժույթն օգտագործել միջազգային առևտրային հաշվարկներում։ Անցյալ շաբաթ Հնդկաստանի արտահանող կազմակերպությունների դաշնության գլխավոր տնօրեն Աջայ Սահայը հայտարարել Է, որ այս տարի Ռուսաստանի հետ հաշվարկներում երկիրը կսկսի ռուփի օգտագործել: Indian Express հրատարակության տվյալներով՝ Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել Ռուսաստանի հետ առևտրի ծավալները՝ օգտագործելով, մասնավորապես, ազգային արժույթը։

  • Կիսվել: