Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության հարթակում։ Վրաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Ռուսաստան առանց վիզայի մինչև 90 օր։ Նախագահը հանել է նաև ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքների արգելքը։
2023 թվականի մայիսի 15-ից սահմանել, որ Վրաստանի քաղաքացիները մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն առանց վիզաների տրամադրման՝ իրենց ինքնությունը հաստատող վավեր փաստաթղթերի հիման վրա, ասվում է հրամանագրում։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը մտադիր չէ վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար։ Նա ընդգծել է, որ ռուսները երկրի համար ռիսկեր չեն կրում։ Նրա կարծիքով՝ վիզաներ մտցնելու արմատական ընդդիմության պահանջները «քարոզչության հետ կապված շահարկումներ են»։
Նա հավելել է, որ երկրի իշխանությունները շահագրգռված են Վրաստանում ՌԴ քաղաքացիների գտնվելու հետ կապված ցանկացած ռիսկի վերացման մեջ, և ամեն ինչ գտնվում է համապատասխան գերատեսչությունների վերահսկողության ներքո։