կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանը Բելգորոդի երկնքում խոցել է ամերիկյան արտադրության 4 HARM հրթիռ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը Բելգորոդի երկնքում խոցել է ամերիկյան արտադրության 4 HARM հրթիռ. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Բելգորոդի շրջանի երկնքում խոցել են ամերիկյան արտադրության 4 HARM հրթիռ։

Այս մասին զինվորականն ասել է ճեպազրույցի ժամանակ, այլ մանրամասներ նա չի հայտնել։

Ավելի վաղ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։ 

  • Կիսվել: