երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի ԼՂ-ից տեղահանվածներին

Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի ԼՂ-ից տեղահանվածներին

 Ռուսաստանը մոտ օրերս 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Մենք աջակցում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ Հաշվի առնելով հայկական կողմի կարիքները` ՌԴ կառավարությունը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկելու Հայաստան», - ասել Է Զախարովան։
 
Նրա խոսքով՝ մարդասիրական բեռը կներառի շարժական էլեկտրակայան, որը կարող է 10 տուն մատակարարել էներգիայով։ Պատրաստվող մարդասիրական ակցիան լրացնում է ղարաբաղյան վերաբնակիչներին աջակցելու ուղղությամբ ռուսական կողմից արդեն իսկ ձեռնարկված քայլերի շարքը:
 
Նա հիշեցրել է, որ «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ն արդեն Հայաստան է ուղարկել 6 տոննա սննդամթերք՝ 500 մթերային հավաքածու, 500 փաթեթ անձնական հիգիենայի փաթեթ, կենցաղային քիմիկատներ։
 
Բացի այդ, ՌՄԱ–ն Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության հետ համատեղ ցուցաբերում է և բարոյական, և հոգեբանական օգնություն։ Իսկ «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը ավելի քան 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։

  • Կիսվել: