երկուշաբթի, հունվար 13
13 / 1 / 2025
Ռուսաստանում հայտնել են միգրացիոն հաշվառման համար գրանցված օտարերկրացիների թիվը

Ռուսաստանում հայտնել են միգրացիոն հաշվառման համար գրանցված օտարերկրացիների թիվը

2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում գրանցված է գրեթե 6,2 միլիոն օտարերկրացի, հայտնել է Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը, տեղեկացնում է Коммерсантъ-ը:

Նշվում է, որ համացանցում հաղորդագրություններ են տարածվում, որոնք ներգաղթյալների թվի վերաբերյալ չճշտված տվյալներ են պարունակում։

«Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիների թիվը, որոնց մասին տեղեկությունը զետեղված է միգրացիայի գրանցման պետական ​​տեղեկատվական համակարգում, կազմել է 6 միլիոն 174 հազար 777 մարդ»,- ասված է գերատեսչության տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ տվյալները ստացվել են ծրագրային-տեխնիկական միջոցներիի կիրառմամբ և օբյեկտիվ բնույթ են կրում։

  • Կիսվել: