ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են «3+3» մեխանիզմի գործարկման հարցը

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են «3+3» մեխանիզմի գործարկման հարցը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն իր թուրք գործընկերոջ՝ Սեդաթ Օնալի հետ քննարկել է ՛՛3+3՛՛ մեխանիզմի գործարկման հարցը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է.  ՛՛Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական կատարման կարեւորությունը։

Ընդգծվել է առաջիկայում Հարավային Կովկասի տարածաշրջանային ՛՛3+3՛՛ «(Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Թուրքիա, Իրան)՛՛ խորհրդատվական մեխանիզմի գործարկման հրատապությունը՛՛։

 

  • Կիսվել: