չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանն ու ևս 7 երկիր խնդրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ անել չեղարկել իրենց նկատմամբ պատժամիջոցները

Ռուսաստանն ու ևս 7 երկիր խնդրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ անել չեղարկել իրենց նկատմամբ պատժամիջոցները

ՄԱԿ-ում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Սիրիայի, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության, Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի մշտական ներկայացուցչությունները նամակ են հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` խնդրելով նրան կոչ անել չեղարկել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ։

«Այսօր մենք ընդհանուր թշնամի ունենք` Covid 19-ը: Եվ ինչպես հասկանում եք, ժամանակն է պատրաստվելու, արագանալու, ակտիվանալու: Մեր կառավարությունները քաղաքական կամք ունեն շարժվելու այդ ուղղությամբ»,-ասված է նամակում:

Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, նամակում նշվում է նաև, որ այդ գործը շատ դժվար,  գրեթե անհնարին է այն երկրների համար, որոնք բախվում են իրենց նկատմամբ տարվող միակողմանի ապօրինի  պատժամիջոցներին, որոնք խստորեն խախտում են միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնակարգը:

«Ելնելով վերը նշվածից ՝ մենք հարգանքով հորդորում ենք ձեզ պահանջել անհապաղ և լիարժեք դադարեցնել այսպիսպ անօրինանական և հարկրադիր տնտեսական ճնշումները … որպեսզի ապահովվի միջազգային հանրության բոլոր անդամների համակողմանի և արդյունավետ արձագանքը կորոնավիրուսին», - ասվում է փաստաթղթում:

 

 

 

  • Կիսվել: