կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանի վրա կիբեռհարձակումների թիվն ավելացել է 80 տոկոսով. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի վրա կիբեռհարձակումների թիվն ավելացել է 80 տոկոսով. ՌԴ փոխարտգործնախարար

2022 թվականին Ռուսաստանի վրա կիբեռհարձակումների աննախադեպ աճ է գրանցվել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։

«Ռազմական հատուկ գործողության անցկացման ֆոնին մեր երկիրը տեղեկատվական հարթությունում բախվել է աննախադեպ արտաքին ագրեսիայի։ 2022 թվականին Ռուսաստանի վրա կիբեռհարձակումների թիվն ավելացել է 80 տոկոսով», - ասել է նա։

Ըստ Սիրոմոլոտովի` եթե անցյալ տարի չարագործների գլխավոր թիրախը ֆինանսական հաստատություններն են եղել, ապա այս տարի հիմնական հարվածը բաժին է հասել պետական սեկտորին, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի օբյեկտներին ու սոցիալական կարևորություն ունեցող հաստատություններին։

  • Կիսվել: