շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՀԱՊԿ–ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը. ՌԴ ԱԽՔ տեղակալ

ՀԱՊԿ–ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը. ՌԴ ԱԽՔ տեղակալ

ՀԱՊԿ-ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:   

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նա, մասնավորապես, ասել է. «Կազմակերպությունը ցույց է տվել իր արդյունավետությունը և այս պահին եվրասիական տարածքում անվտանգության երաշխավորն է։ Ուստի այդ կառույցից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ եթե պետք լինի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, իսկ դեռևս 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:

 

  • Կիսվել: