չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են կազմակերպվել Երուսաղեմում․ Զելենսկի

Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են կազմակերպվել Երուսաղեմում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են կազմակերպվել Երուսաղեմում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման գործում։

«Մենք երախտապարտ ենք այդ ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ: Հավանաբար Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է», - ասել է նա երկուշաբթի իր տեսաուղերձում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: