կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանի եւ Չինաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի երկու ամսում աճել Է 38 տոկոսով

Ռուսաստանի եւ Չինաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի երկու ամսում աճել Է 38 տոկոսով

Մարտի 7-ին հրապարակած Չինաստանի մաքսային վիճակագրության համաձայն, չին-ռուսական առեւտրի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին հասել Է 26,43 միլիարդ դոլարի՝ անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 38,5 տոկոսով:

ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչությունը հաղորդել Է, որ Չինաստան ռուսական արտահանումը նշված ժամանակաշրջանում ավելացել Է 35,8 տոկոսով՝ մինչեւ 13,8 մլրդ դոլար, Ռուսաստանը Չինաստանից ներմուծել Է 12,6 միլիարդ դոլարի ապրանքներ ու ծառայություններ, աճը տարեկան հաշվարկով կազմել Է 41,5 տոկոս: 2021 թվականին ռուս-չինական առեւտուրը հասել Է ռեկորդայն մակարդակի՝ գերազանցելով 148,8 մլրդ դոլարը եւ 2020 թվականի համեմատությամբ ավելանալով 35,8 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: