Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Կիևին. Կլիչկո
Գիշերը ռուսական կողմն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևի մի շարք շրջանների:
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ բարձրահարկ շենքերում և առանձնատներում ավերածություններ են եղել, այրվել են ավտոմեքենաներ և պահեստային տարածքներ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մայրաքաղաքում 4 վիրավորի մասին: Նա նշել է, որ հարվածներ են եղել նաև Օդեսային, վնասվել են ծննդատուն և բնակելի շենք:
Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է, 9-ը՝ վիրավորվել:
Նշվում է, որ գիշերային հարվածներից ամենաշատը տուժել են Կիևի և Օդեսայի շրջանները։
Ուկրաինական կողմը հայտնել է նաև Սումիին հարվածների մասին: Մարզային ռազմական վարչությունից հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 6-ի: