չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուս զինվորականները հարվածել են Ուկրաինայի ԶՈՒ կենդանի ուժի և տեխնիկայի կուտակման 463 շրջանի

Ռուս զինվորականները հարվածել են Ուկրաինայի ԶՈՒ կենդանի ուժի և տեխնիկայի կուտակման 463 շրջանի

Ռուսական հրթիռային ուժերը ոչնչացրել են ուկրաինական զորքերի 84 հրամանատարական կետեր և խոցել ռազմական տեխնիկայի կենտրոնացման 463 շրջաններ, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Հրթիռային ուժերն ու հրետանին խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 84 հրամանատարական կետեր, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 463 շրջաններ, ինչպես նաև 137 հրետանային և ականանետային ստորաբաժանումներ՝ կրակային դիրքերում: Ոչնչացվել է 13 տանկ և զրահատեխնիկա, «Գրադ» հրթիռահրետանային 4 կայանք և զինամթերքի 3 պահեստ»,- ասել է գեներալ-մայորը։

Բարձր ճշգրտության հրթիռները Ռազդոլովկայում ոչնչացրել են նաև ամերիկյան M-777 հաուբիցների համար նախատեսված 155 մմ արկերի մեծ պահեստ։

  • Կիսվել: