ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների միջոցով. Ռոհանին` Էրդողանին

Իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների միջոցով. Ռոհանին` Էրդողանին

Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է tasnimnews.com-ը: 

«Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ միանգամայն պարզ է, և մենք հավատացած ենք, որ պատերազմը այս ճգնաժամի լուծումը չէ և որ իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների միջոցով»,-ասել է Ռոհանին և հավելել, որ Իրանն ու Անկարան՝ որպես տարածաշրջանային հզոր երկրներ, կարող են համատեղել ուժերը ու Ռուսաստանի հետ վերականգնել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: 

  • Կիսվել: