հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռիո Դե Ժանեյրոյում Հիսուսի արձանը ներկայացրել են բժշկական խալաթով (տեսանյութ)

Ռիո Դե Ժանեյրոյում Հիսուսի արձանը ներկայացրել են բժշկական խալաթով (տեսանյութ)

Ռիո Դե Ժանեյրոյի խորհրդանիշ համարվող Հիսուս Քրիստոսի արձանի միջոցով աշխարհի բժիշկներն աջակցություն են ստացել: Հուշարձանը ներկայացրել են բժշկական խալաթով: Այս մասին գրում է երկուշաբթի «Gazeta.ru»-ն:

Ըստ «Globo» հեռուստաալիքի՝ այս եղանակով ակցիայի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել աշխարհի տարբեր երկրների բժիշկներին: Արձանի վրա պորտուգալերենով, իսպաներենով, անգլերենով, գերմաներենով, իտալերենով, չինարենով, ֆրանսերենով, արաբերենով և ռուսերենով գրվել է «շնորհակալություն» բառը:

Արձանը լուսավորել են COVID-19-ից առավելագույնը տուժած երկրների դրոշների գույներով՝ ԱՄՆ, Իսպանիա, Իտալիա, Չինաստան և հենց Բրազիլիա:

  • Կիսվել: