ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ ԶՈւ-ն հայտնել է նոր բնակավայեր վերահսկողության տակ վերցնելու մասին

ՌԴ ԶՈւ-ն հայտնել է նոր բնակավայեր վերահսկողության տակ վերցնելու մասին

Ռուսական զինված ուժերն առաջ են շարժվում լայն ճակատով՝ հարակից թևերում գործելով Դոնեցկի ստորաբաժանումների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշել է, որ վերահսկողության տակ են վերցրել նոր բնակավայրեր: 

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. ՛՛Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են գրոհը լայն ճակատով: Դոնեցկի Հանրապետության ստորաբաժանումների հետ հսկողության տակ են վերցվել Պյատիխատկի, Շևչենկովո, Պոլոգի, Գուսարկա, Նովոդանիլովկա և Շչերբակի բնակավայրերը՛՛:

Նա հայտնել է նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական միլիցիաների կողմից վերահսկողության տակ վերցված մի քանի բնակավայրերի մասին:

 

  • Կիսվել: