երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքի 211 օբյեկտ շարքից դուրս հանելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքի 211 օբյեկտ շարքից դուրս հանելու մասին

Ռուսական բանակը Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 211 օբյեկտ շարքից դուրս է հանել: Այս մասին այսր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանի Զինված ուժերն ընդհանուր առմամբ շարքից դուրս են բերել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 211 օբյեկտ։ Այդ թվում Ուկրաինայի ԶՈւ կառավարման և կապի հանգույցների 17 կետ, Ս-300 և «Օսա» ՀՕՊ զենիթահրթիռային 19 համալիր, 39 ռադիոլոկացիոն կայան։ Խոցվել է 6 մարտական ինքնաթիռ, 1 ուղղաթիռ, 5 անօդաչու թռչող սարք՛՛:

Կոնաշենկովի խոսքով՝  ոչնչացվել է 67 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի 16 ռեակտիվ համակարգ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 87 միավոր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ 

  • Կիսվել: