հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է մոտ 200 խորվաթ վարձկանների՝ Ուկրաինա ժամանելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է մոտ 200 խորվաթ վարձկանների՝ Ուկրաինա ժամանելու մասին

Խորվաթիայից մոտ 200 վարձկան անցյալ շաբաթ Լեհաստանի տարածքով ժամանել են Ուկրաինա և միացել երկրի հարավ-արևելքում գտնվող ազգայնականների գումարտակներից մեկին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նա, մասնավորապես, նշել է.՛՛Զելենսկու խոսքով՝ Ուկրաինա կժամանեն մոտ 16000 օտարերկրյա վարձկաններ, որպեսզի կոմպենսացնեն ուկրաինական ուժայինների ջախջախիչ ռազմական ձախողումները։ Նրանց համար պաշտոնապես ներդրված է առանց վիզայի ռեժիմ՛՛:

Կոնաշենկովի խոսքով՝  ՛՛միայն անցած շաբաթ Խորվաթիայից մոտ 200 վարձկան է ժամանել Ուկարինա` Լեհաստանի տարածքով, որոնք միացել են երկրի հարավ-արևելքում գտնվող ազգայնականների գումարտակներից մեկին՛՛։

  • Կիսվել: