շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանի տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանի տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների ոչնչացման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ժամը 15:00-ի սահմաններում Բելգորոդի շրջանի տարածքում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի ուշ ՊՆ տելեգրամյան ալիքում հայտնվել է թարմացում՝ 16:30-ին մեկ այլ անօդաչու թռչող սարք է խոցվել

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մինչ այդ անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի շրջանում մոտավորապես ժամը 14:00-ին, 12:30-ին, 11:00-ին և 9:30-ին:

Գիշերը, ըստ ռուս զինվորականների, տարածաշրջանում խոցել կամ որսացել են 11 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանում անօդաչու սարքերի հարձակումների ակտիվացումը, որոնք ազդել են նաև ռուսական նավթավերամշակման գործարանների վրա։

  • Կիսվել: