Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի նավերը Բարենցի ծովում «Բաստիոն» ափամերձ հրթիռային համալիրների հաշվարկների հետ համատեղ պայմանական հակառակորդի նավային խմբավորման ոչնչացման զորավարժություն են անցկացրել: Այս մասին հայտնել են նավատորմի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Բարենցի ծովի ջրատարածքում տեղակայված Հյուսիսային նավատորմի նավային հարվածային խումբը հրետանային կայանքների համատեղ կրակով ոչնչացրել է թիրախները, որոնք նմանակում էին պայմանական հակառակորդի դեսանտային նավերը»: