Սև ծովում ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սամսունից Նովոռոսիյսկ մեկնող՝ Կամերունի դրոշով նավին
Սև ծովում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով վնասվել է Կամերունի դրոշով «Nadezhda» նավը, որը ուղևորվում էր Նովոռոսիյսկ։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նավը, որը բեռնված էր մրգերով և բանջարեղենով, մեկնել էր Թուրքիայի Սամսուն նավահանգստից։
Նշվում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է նավի անձնակազմի չորս անդամ։ Նովոռոսիյսկի մոտակայքում հարձակման ենթարկված նավի 23 նավաստիներ տարհանվել են ռուսական նավահանգիստ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Տեսանյութը՝ այստեղ:



