Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Էդ Միլիբենդը: Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ վերջին զարգացումները։:
«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում, առաջին հերթին՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջ զարգացումները և տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը»,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Նշվում է նաև, որ Ֆիդանը շնորհավորել է Միլիբանդին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։



