երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Պորտուգալացի կիսապաշտպանը համալրեց Արարատ-Արմենիայի կազմը

Պորտուգալացի կիսապաշտպանը համալրեց Արարատ-Արմենիայի կազմը

«Արարատ-Արմենիան» հայտնում է նոր համալրման մասին։ Երևանյան թիմին է միացել 29-ամյա պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Բերնարդու Օլիվեիրան։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, իր կարիերայի ընթացքում պորտուգալացի ֆուտբոլիստը հանդես է եկել հայրենիքը ներկայացնող մի շարք թիմերում։ Բեննիի նախորդ ակումբը եղել է Անգոլայի առաջնությունում հանդես եկող «Պետրո Լուանդան»։

Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 4-ին, «Արարատ-Արմենիան» կարևոր հանդիպում կանցկացնի եվրագավաթներում։ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» — «Ցելյե» առաջին դիմակայությունը կմեկնարկի ժամը 20։00-ին։ Հանդիպումը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերով։

  • Կիսվել: