երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Թրամփը խոսել է Իրանի համար «վերջին հնարավորության» մասին

Թրամփը խոսել է Իրանի համար «վերջին հնարավորության» մասին

ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքը մինչև օգոստոսի 4-ը վերականգնելու հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա նշել է, որ ԱՄՆ-Իրան ներկայիս բանակցությունները Թեհրանի «վերջին հնարավորությունն» են։

Թրամփի խոսքով՝ բանակցությունների երկրորդ փուլում քննարկվելու է Իրանի ապամիջուկայնացման հարցը։

«Իրանը չպետք է ունենա միջուկային զենք», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ բանակցություններ են վարում Իրանի հետ, սակայն Իրանի ԱԳՆ-ն հերքել էր։

  • Կիսվել: