Գելենջիկի մոտակայքում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածներից 3-ը երեխաներ են
Գելենջիկի մերձակայքում գտնվող առողջարանային Արխիպո-Օսիպովկա քաղաքի վրա ԱԹՍ-ով ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ զոհվածերից 3-ը երեխաներ են, ևս 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածներից 21-ը հոսպիտալացվել է, 19-ը ամբուլատոր պայմաններում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գելենջիկին ուկրաինական հարվածից հետո ՌԴ արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ին անվանել է ահաբեկչության հովանավոր։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 3-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի մարզպետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Գելենջիկի մերձակայքում գտնվող Արխիպո-Օսիպովկա առողջարանային գյուղի լողափին, կան զոհեր և վիրավորներ:
Տեսանյութը՝ այստեղ:



