ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ ՊՆ-ն հաստատել է ամերիկյան ԱԹՍ-ի հետ կապված միջադեպը

ՌԴ ՊՆ-ն հաստատել է ամերիկյան ԱԹՍ-ի հետ կապված միջադեպը

Ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը Սև ծով է ընկել կտրուկ մանևրելու պատճառով, ռուսական կործանիչները դրա հետ չեն շփվել, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունից մանրամասնել են, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ղրիմի շրջանում։

Անօդաչու թռչող սարքը թռել է Ռուսաստանի սահմանի ուղղությամբ՝ խախտելով հատուկ ռազմական գործողություն իրականացնելու նպատակով ստեղծված օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի տարածքի սահմանները։

ԱԹՍ-ի հայտնաբերումից հետո օդ են բարձրացել հերթապահ հակաօդային պաշտպանության ուժերի կործանիչները։

«Մոսկվայի ժամանակով ժամը 09.30-ի սահմաններում կտրուկ մանևրելու արդյունքում MQ-9 անօդաչու թռչող սարքը բարձրության կորստով դուրս է եկել անկառավարելի թռիչքի և բախվել ջրի մակերեսին», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ ռուսական կործանիչները օդադեսանտային զենք չեն կիրառել և անօդաչու թռչող սարքի հետ չեն շփվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական Սու-27-ը Սև ծովում բախվել է ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ին։

 

  • Կիսվել: