ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ–ն վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրեր կկնքի 6 երկրի հետ

ՌԴ–ն վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրեր կկնքի 6 երկրի հետ

Ռուսաստանը պատրաստվում է վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրեր 6 երկրի, այդ թվում ՝ Հնդկաստանի, Սիրիայի և Ինդոնեզիայի հետ․ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը։ 

«Հնդկաստանից բացի, միջկառավարական համաձայնագրերի նախագծերի մշակումը, որոնք ենթադրում են փոխադարձ հիմունքներով վիզային ռեժիմի պարզեցում, իրականացվում է Անգոլայի, Վիետնամի, Ինդոնեզիայի, Սիրիայի և Ֆիլիպինների հետ»,- ասել է փոխնախարարը:

  • Կիսվել: