հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՌԴ-ն Սիրիայի հյուսիսում խոշոր հարված է հասցրել Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների օբյեկտների ուղղությամբ. Al Masdar News (տեսանյութ)

Ռուսական զինված ուժերը նախորդ գիշեր ավերիչ հարված են հասցրել Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող տարածքների վրա՝ նավթի մաքսանենգության կետերի ուղղությամբ․ հարվածի հետևանքով թուրք-սիրիական սահմանին խոշոր պայթյուն է եղել, այնուհետև հրդեհ սկսվել, գրում է almasdarnews.com կայքը։

Սիրիայի հյուսիսից ստացված տեղեկությունների համաձայն՝ ռուսական հրթիռները թիրախավորել են նավթի շուկայի հիմնական տարածքը, որն օգտագործվել է մաքսանենգ վառելիքը զտելու և Հալեպի հյուսիսում գտնվող Ջարաբուլուս շրջանում վաճառելու համար:

Նշվում է, որ այս տարածքը Թուրքայի կողմից աջակցվող սիրիական ռազմական խմբավորումների վերահսկողության տակ է։ Ռուսական կողմի նման հարձակման պատճառը հստակ չէ, քանի որ թուրքական կողմից աջակցվող ուժերը տարիներ շարունակ վերահսկել են այս տարածքը։

  • Կիսվել: