շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
ՌԴ–ն ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի է ձգտում, այլ իրողությունների ճանաչման. Պուտին

ՌԴ–ն ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի է ձգտում, այլ իրողությունների ճանաչման. Պուտին

Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է ուկրաինական ճգնաժամի հարցը։
Ռուսաստանը ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի է ձգտում, այլ հողի վրա իրողությունների ճանաչման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունն արել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:
 
«Սա սկզբունքորեն այլ իրավիճակ է, և մենք չենք ձգտում Ուկրաինայի կապիտուլյացիայի։ Մենք պնդում ենք, որ ճանաչենք այն իրողությունները, որոնք ստեղծվել են հողի վրա», – ասել Է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանին ստիպեցին ճանաչել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն:
«Մենք ութ տարի չէինք ճանաչում։ Ո՛ւթ տարի։ Փորձում էինք պայմանավորվածության հասնել։ Մեզ ստիպեցին ճանաչել նրանց անկախությունը, իսկ հետո աջակցություն ցուցաբերել նրանց, այդ թվում՝ զինված աջակցություն, որպեսզի վերջ դնենք պատերազմին, որը սանձազերծել են Արևմուտքի մեր հակառակորդները և նրանք, ում վրա հիմա հենվում են Ուկրաինայում՝ ծայրահեղ ազգայնականներն ու նեոնացիստները», - ասել է նա։

  • Կիսվել: