շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ն միայնակ կռվում է ՆԱՏՕ-ի դեմ. Մեդվեդև

ՌԴ-ն միայնակ կռվում է ՆԱՏՕ-ի դեմ. Մեդվեդև

Ռուսաստանը միայնակ կռվում է ՆԱՏՕ-ի և արևմտյան աշխարհի դեմ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
Telegram-յան ալիքում նա գրել է, որ դժվարին առօրեականության մեջ և շատ բարդ ռազմական որոշումների ազդեցության տակ սկսել են ջնջվել այս տարվա բացառիկ կարևոր արդյունքները, և ինքը ցանկանում է հիշեցնել դրանք:
 
«Հիշեցնեմ, որ Ռուսաստանը միայնակ պայքարում է ՆԱՏՕ-ի և արևմտյան աշխարհի դեմ։ Հետևաբար անցյալի հետ ցանկացած զուգահեռ սխալ է կամ պայմանական։ Բացի մեկից` մենք միայնակ էլ ենք կարողանում ոչնչացնել հզոր թշնամուն կամ թշնամական դաշինքներին»,- նշել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռ չի օգտագործել իր ամբողջ զինանոցը։
 
«Ռուսաստանը բոլոր ողջամիտ մարդկանց համար ակնհայտ պատճառներով դեռ չի օգտագործել խոցման հնարավոր միջոցների իր ողջ զինանոցը։ Եվ հարվածներ չի հասցրել բնակավայրերում տեղակայված թշնամու բոլոր հնարավոր թիրախներին։ Եվ միակ պատճառը մեզ բնորոշ մարդկային բարությունը չէ: Ամեն ինչ` իր ժամանակին»,- հավելել է Մեդվեդևը։
 
Նա ընդգծել է, որ միայն սերտ միասնությունը, ամենօրյա քրտնաջան աշխատանքը և բարձրագույն բարոյականությունը կարող են երկրին հաղթանակ ապահովել:
Ըստ Մեդվեդևի` Ռուսաստանը մարտական աշխատանք է տանում` փորձելով առավելագույնս պահպանել իր զինծառայողների և խաղաղ բնակչության կյանքը. հակառակորդը չի հաշվում իր զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը, և դա հսկայական բարոյական տարբերություն է։

  • Կիսվել: