երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ-ն լուծում է լոգիստիկ խնդիրները և կարող է առաջիկա 24-96 ժամվա ընթացքում հարձակվել Կիևի վրա. ամերիկացի վերլուծաբաններ

ՌԴ-ն լուծում է լոգիստիկ խնդիրները և կարող է առաջիկա 24-96 ժամվա ընթացքում հարձակվել Կիևի վրա. ամերիկացի վերլուծաբաններ

Կիևի ուղղությամբ Ռուսաստանի զարմանալիորեն քաոսային հարձակման հետևանքով հազարավոր զինվորներ և հարյուրավոր մեքենաներ մի քանի օր շարունակ մնացել են հյուսիս-արևմուտք ընկած ճանապարհներին, սակայն որոշ ռազմական վերլուծաբաններ կարծում են, որ Մոսկվան աստիճանաբար հաղթահարում է իր նյութատեխնիկական խնդիրները և կարող է հարձակում իրականացնել Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ այս օրերի ընթացքում, գրում է theguardian.com-ը:

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (Institute for the Study of War) եզրակացրել է, որ ռուսական ուժերն այժմ «կենտրոնացած են Կիևի արևելյան, հյուսիս-արևմտյան և արևմտյան ծայրամասերում»՝ նախապատրաստվելով «հարձակման մայրաքաղաքի վրա՝ առաջիկա 24-96 ժամվա ընթացքում»։

Դրա հաջողությունը, ընդգծել է վերլուծական կենտրոնը, մասամբ կախված կլինի նրանից, թե որքան արդյունավետ կերպով ռուսական զորքերը կկարողանան «վերալիցքավորվել, վերակազմավորվել և պլանավորվել» նախնական ներխուժումից հետո, որը, փորձագետների կարծիքով, ձախողվել է որոշ թերությունների պատճառով:

  • Կիսվել: